կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները սառը զենքեր են հայտնաբերել

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները սառը զենքեր են հայտնաբերել

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահում, սառը զենք կրելու կասկածանքով, ձերբակալել են երևանցի 17-ամյա մի պատանու։

 Նա տեղափոխվել է ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին և հոր ներկայությամբ խուզարկվել։ Հայտնաբերվել են բացովի մետաղյա մահակ ու գաղտնի փականով դանակներ:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: