կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Մետրոպոլիտենի ոստիկանները սառը զենք կրելու կասկածանքով 17-ամյա պատանու են ձերբակալել

Մետրոպոլիտենի ոստիկանները սառը զենք կրելու կասկածանքով 17-ամյա պատանու են ձերբակալել

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահում, սառը զենք կրելու կասկածանքով, ձերբակալել են երևանցի 17-ամյա մի պատանու։ Նա տեղափոխվել է ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին և հոր ներկայությամբ խուզարկվել։ Հայտնաբերվել են բացովի մետաղյա մահակ ու գաղտնի փականով դանակներ:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: