Մեսրոպ Մանուկյանը լրագրողների հետ եկան Սուրեն Գրիգորյանի աշխատասենյակ, սակայն վերջինս դուրս չեկավ
Ավինյանը շենքում չէ, գնանք Սուրեն Գրիգորյանի մոտ, թող պատասխանի տրանսպորտի թանկացման մասին հարցերին: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նրանք միասին եկան Սուրեն Գրիգորյանի աշխատասենյակ, սակայն Սուրեն Գրիգորյանը դուրս չեկավ:
«Արձանագրում ենք, որ Սուրեն Գրիգորյանը հանգստի սենյակում է եւ դուրս չի գալիս»,-ասաց նա:
Այդ ընթացքում եկան շենքի անվտանգության աշխատակիցները եւ խնդրեցին Մեսրոպ Մանուկյանին դուրս գալ սենյակից:
«Տեսեք, վախից Սուրեն Գրիգորյանը վախեցավ դուրս գալ, եւ այս քայլը դիտարկում են որպես ոտնձգություն իր դեմ»,-ասաց ընդդիմադիր գործիչը, ով գրատախտակը ձեռքին հեռացավ փոխքաղաքապետի աշխատասենյակից: