շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Մերկասառույց, ձյուն և մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Մերկասառույց, ձյուն և մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: