կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Մերկասառույց, մառախուղ, ձյուն. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ այս պահի դրությամբ

Մերկասառույց, մառախուղ, ձյուն. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ այս պահի դրությամբ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ջերմուկ և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: