կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
«Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը կան վիրավորներ

«Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը կան վիրավորներ

Օգոստոսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Սարիգյուղ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Սյուզաննա Ա․-ի վարած «Tesla» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ի․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

«Վթարի հետևանքով վարորդներից Արման Ի․-ն, ուղևորներ 34-ամյա Միքայել Ա․-ն, 32-ամյա Կարեն Ա․-ն և 32-ամյա Էրիկ Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչներն ու պարեկները տեղում պարզել են, որ վթարի մեղավորը եղել է Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Մանվել Դ․-ն, ով իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ»,-հայտնում է shamshyan.com-ը։

  • Կիսվել: