ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեր վարչապետը շատ ժողովրդասեր մարդ է, բայց ներքին օղակը մասնագիտորեն չի վերաբերվում հարցին․ «Մալաթիայի» աշխատակից

Մեր վարչապետը շատ ժողովրդասեր մարդ է, բայց ներքին օղակը մասնագիտորեն չի վերաբերվում հարցին․ «Մալաթիայի» աշխատակից

Հենց հիմա ճանապարհին ապրանք ունեմ ունեմ ստանալու, ինչ եմ ասելու մյուս գործընկերներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկը՝ անդրադարառնալով տոնավաճառի փակմանը։

«Ասելու եմ՝ գիտեք ինչ, մեր վարչապետը շատ ժողովրդասեր, պետականամետ մարդ է, ով հրահանգում է գերատեսչություններին գործառույթը ճիշտ կատարել, բայց ներքին օղակը պետք է մասնագիտորեն մոտենա դրան։ Երբ սկսվեց կորոնավիրուսային համաճարակը, կառավարությունը մտածեց, որ մարդկանց կենսունակությունը ապահովելու համար նրանց որոշակի գումարներ պետք է հատկացվի։ Հիմա ասում են ժամանակավոր փակեք, դե թող այդ չինովնիկը բերի իր վարձատրության մի մասը տա, ես այդ մեկ ամիսը իմ ընտանիքին կերակրեմ, ես էլ ասեմ՝ հալալ է այս ղեկավարությանը, մտահոգ են»,- ասաց աշխատակիցը։

  • Կիսվել: