Մեր քաղաքը պետք է ծառայի այդ թվում երեխաներին՝ ստեղծելով նպաստավոր և ապահով պայմաններ նրանց զարգացման համար. Ավինյան
Երևանը քաղաք է մարդկա՛նց համար: Մեր քաղաքը պետք է ծառայի այդ թվում երեխաներին՝ ստեղծելով նպաստավոր և ապահով պայմաններ նրանց զարգացման և կայացման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
՛՛Երեխաների համար Երևան ունենալու նպատակով քաղապաետարանը նախատեսում է ինչպես շահագործվող մանկապարտեզների հիմնանորոգում, այնպես էլ նորերի կառուցում:
Ուրախ եմ տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի N 41 մանկապարտեզի նախագծման, և N 44, 47, 48, 50 մանկապարտեզների բուն հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է։
Այցելածս N 40 մանկապարտեզի վթարային մասնաշենքի փոխարեն կկառուցվի արդի չափորոշիչներով հագեցած նոր մասնաճյուղ: Մանկապարտեզները, ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ, կընդունեն իրենց սաներին նոր և հիմնանորոգված տեսքով՛՛,-նշել է նա։


