հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Մեր նպատակը չարիքի իշխանությունից ազատվելն է. սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ Դանիելյան

Մեր նպատակը չարիքի իշխանությունից ազատվելն է. սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ Դանիելյան

«Սրբազան շարժում»-ը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ այսօր Գեղարքունիքի մարզում է:

Նորատուսում «Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ հայրենիքի առջև պարտականություն ունեն բոլորը՝ գյուղացուց, շինականից սկսած, մինչև գիտնական։

«Մեր նպատակը չարիքի իշխանությունից ազատվելն է ու ձեզ հետ միասին պետք է մեր ծրագրերն իրականացնենք։ Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ։ Հայրենիքի առջև պարտականություն ունեն բոլորը՝ գյուղացուց, շինականից սկսած, մինչև գիտնական»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով` իշխող կուսակցությունն օրերս ավետել է նոր պատերազմի մասին։

«Երբ ամիսներ, տարիներ շարունակ ասում էինք, որ թշնամին չի հրաժարվելու իր ծրագրերից և գնալու է նոր տարածքներ, նոր բնակավայրեր զավթելու ճանապարհով, շատերը թերահավատորեն էին նայում, ոմանք էլ անջատել էին այդ ուղղությամբ բանականությունը և մտածում էին, որ ջայլամի քաղաքականություն վարելով` կկարողանան թշնամուն հակահարված տալ»,- հավելեց Դանիելյանը:

  • Կիսվել: