կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեր նպատակն է, որ ունենանք մետրոյի կայարան և դրա համար կատարում ենք աշխատանքներ. Հրաչյա Սարգսյան

Մեր նպատակն է, որ ունենանք մետրոյի կայարան և դրա համար կատարում ենք աշխատանքներ. Հրաչյա Սարգսյան

Մետրոյի կայարանի հարցով հայտարարվել է մրցույթ, նախագծող կազմակերպությունը կա: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Դեռ շինարարական աշխատանքներ չկան, մինչև այդ դեռ բավական աշխատանք կա անելու, բայց այս պահի դրությամբ 4 միլիոն դոլարի շրջանակներում գումար ենք ծախսում, որպեսզի ունենանք նախագծային-նախահաշվային փաստաթուղթ»,- ասաց նա:

Քաղաքապետն ասաց, որ իրենց նպատակն է, որ ունենանք մետրոյի կայարան և դրա համար կատարում են աշխատանքներ:

«Նախատեսված է, որ նախագիծը պատրաստ կլինի 2023թ. ամռանը։ Դրանից հետո կքննարկվեն շինարարության ֆինանսավորման աղբյուրները»,- նշել է քաղաքապետը։

  • Կիսվել: