կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները. Քերոբյան

Մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները. Քերոբյան

Վերջին տարիներին մարդկանց եկամուտները անասելի ավելացել են: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Եթե նայենք, թե որքան էր մեկ մարդու աշխատավարձի աճը 5 տարի առաջվա համեմատ, դա մոտավորապես 60-70 տոկոսով բարձր է: Մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները:

Այս տարի մեր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասնելու է 6600-6800 դոլարի: Դա նշանակում է, որ մենք հավասարվում ենք արեւելյան Եվրոպայի այնպիսի երկրների, ինչպիսին Ալբանիան է եւ այլն: Սա կտրուկ աճ է, մենք առաջ ենք անցնելու Իրանից, Թուրքիայից: Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ կա զգալի աճ»,-նշել է նա:

  • Կիսվել: