երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր երկրների առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների պայմաններում «Հայրենիքի պաշտպան» հասկացությունը ձեռք է բերում յուրահատուկ իմաստ. Կոպիրկին

Մեր երկրների առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների պայմաններում «Հայրենիքի պաշտպան» հասկացությունը ձեռք է բերում յուրահատուկ իմաստ. Կոպիրկին

Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կ.Ա. Բրուտյանը, ինչպես նաև պետական իշխանության մարմինների, Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և հայրենակիցներ:

Իր ողջույնի խոսքում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց ռազմական եղբայրության խոր ավանդույթները, որոնք միավորում են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին և շնորհավորեց ռուս զինծառայողներին, ովքեր կարևոր ներդրում ունեն մեր երկրի անվտանգության ապահովման գործում.

՛՛Մեր երկրների առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների պայմաններում ՛՛Հայրենիքի պաշտպան՛՛ հասկացությունն ինքնին մեզ համար ձեռք է բերում յուրահատուկ, շատ արդիական իմաստ: Այդ օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհված հերոսների հիշատակին, նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս:

Նրանց սխրանքները չպետք է մոռացվեն՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: