հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեր երեխաների առջև այդ պարտքն ունենք՝ քաղաքին վերադարձնելու տոնական տրամադրությունը. Ավինյան

Մեր երեխաների առջև այդ պարտքն ունենք՝ քաղաքին վերադարձնելու տոնական տրամադրությունը. Ավինյան

«Այն բոլոր միջոցառումները, որոնք կազմակերպվում են Երևան քաղաքում, իրականացվում են երևանցիների համար: Մենք բավականին տևական ժամանակ է քաղաքում չունենք տոնական տրամադրություն, ես կարծում եմ, որ ինքներս մեր, մեր երեխաների առջև այդ պարտքն ունենք՝ տոնական տրամադրությունը վերադարձնելու: Անընդհատ ծանր, լարված միջավայրում շարունակել ապրելը հասարակության համար դժվար է: Ես չեմ հերքում՝ մենք ունենք հազար ու մի խնդիր, բայց ես նաև չեմ ուզում, որ մենք միախառնենք բոլոր հարցերը մեկ տեղում, որովհետև, այո, մենք երկու տարի է չունենք տոնական տրամադրություն, չունենք տոնական միջոցառումներ և մենք քննարկել ու որոշել ենք, որ դրա կարիքը կա: Քաղաքը դրա կարիքն ունի, մեր երեխաները դրա կարիքն ունեն, այդ իսկ պատճառով այս միջոցառումներն այս մասշտաբով իրականցվում են»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երևանի փոխքաղաքապետն անդրադարձավ նաև միջոցառումների համար ծախսված գումարներին. «Երբ դուք տեսնեք ծրագրերի այն մասշտաբը՝ լուավորության, համերգների, բոլոր այն աշխատանքների, որոնք իրականացվել են վարչական շրջանների կողմից, և երևանցիները դա տեսնեն ու ամբողջ գումարը համադրեն նախկինում ծախված գումարների հետ, ապա կտեսնեն, որ իրականում ծախսված գումարներով մենք շատ ավելի լայն տարածում ենք ունեցել: Սա չի եղել միայն կենտրոնում, սա լինելու է նաև բոլոր վարչական շրջաններում»:

  • Կիսվել: