շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Դեռևս 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունը, կրելով բազում փոփոխություններ, եղել և շարունակում է մնալ մեր պետականության, երկրի օրինականության խորհրդանիշը: Սահմանադրությամբ ամրագրված օրենքները հանդիսանում են մեր երկրի ներքին համերաշխության, կայունության և բնականոն զարգացման երաշխիքներից մեկը:

Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալն ու դրանց համընթաց քայլելով՝ ազգային նվիրական իղձերն ու նպատակները կյանքի կոչելը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում եմ խաղաղություն և լավատեսություն»,- ասվում է ուղերձի մեջ:

  • Կիսվել: