Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ. Ավինյան
Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապտ Տիգրան Ավինյանը՝ դիմելով մայրաքաղաքի բնակիչներին:
՛՛Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուսներ, որոնք առաջիկայում կսպասարկեն մեր քաղաքացիներին, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։
Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը , ներդրել վճարման նոր հնարավորություններ. սրան զուգահեռ շարունակում ենք մի շարք այլ աշխատանքներ՝ ոլորտի բարելավման ուղղությամբ։
Մեր նպատակն է ստեղծել համակարգ, որը կդարձնի երևանցիների առօրյան ավելի հարմարավետ՛՛,-նշել է նա։