կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեքենայից կռփազենք ու թմրանյութ հայտնաբերվեց.Գեղարքունիքի ոստիկանների բացահայտումը

Մեքենայից կռփազենք ու թմրանյութ հայտնաբերվեց.Գեղարքունիքի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 31-ին Գեղարքունիքի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Ժամը 19-ի սահմաններում Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Վարդենիսի պոլիկլինիկայի մոտից, «ՎԱԶ- 21124» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Մեծ Մասրիկ գյուղի 29-ամյա մի բնակչի:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կռփազենք, մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ ու նույնատիպ զանգվածով թղթե փաթեթ:

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերված բուսական զանգվածը, որ թմրանյութ էր, պատրաստել էր նախորդ տարվա աշնանը վայրաճ կանեփի թփերից և պահում էր իր օգտագործման համար: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: