չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտվել

Մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտվել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օգոստոսի 21-ին Բեյրութի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, «ՇԿՈԴԱ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 40 տարեկան մի տղամարդու։

 

Նա մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է երեք պոլիէթիլենային տոպրակ, որոնցում մեքենաների կողային հայելիներ էին։ Նա հայտնել է, որ դրանք գողացել է հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից:
Գողոնն առգրավված է:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը հուլիսին գողացել է Րաֆֆու փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Լեքսուսի» կողային հայելիները:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: