հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեքենան 2,5 մետր բարձրությունից ընկնելով՝ գլխիվայր հայտնվել է գետում. կան վիրավորներ

Մեքենան 2,5 մետր բարձրությունից ընկնելով՝ գլխիվայր հայտնվել է գետում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21:25-ի սահմաններում, BMW X5 մակնիշի 091 DD 01 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի տրաքվելու պատճառով, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին, կոտրել դրանք, այնուհետև կոտրել կամրջի երկաթե ճաղավադակները և մոտ 2,5 մետր բարձրությունից ընկնելով, գլխիվայր հայտնվել գետում:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: