շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մենք քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման. Անահիտ Ավանեսյանը Լոռու մարզում է

Մենք քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման. Անահիտ Ավանեսյանը Լոռու մարզում է

Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից։ 
Սպիտակի բժշկական կենտրոնում ենք։ Հանդիպեցի բուժանձնակազմի հետ։ Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում։
«Սպիտակցի երիտասարդ մասնագետներն այստեղ շատ են, ինչն ինձ ոգևորում է։
 
 
Մենք քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, բուժծառայությունների ընդլայնման և հասանելիության ուղղությամբ։
Չենք սահմանափակվելու եղածով. այս կենտրոնին, որը տեսնում եք նկարներում, փոխարինելու է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն, որը նոր ներուժով կսպասարկի մարզի մեր բնակիչներին»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: