հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մենք միասնական ենք. Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Մենք միասնական ենք. Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը սոցիալական հարթականերում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

 Մխիթարյանը սոցիալական հարթակների սթորի բաժնում լուսանկար է տեղադրել հետևյալ գրառմամբ՝ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից. 20-րդ տարի առաջին ցեղասպանությունը (1,5 միլիոն հայեր սպանվել են): Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք, մենք միասնական ենք»:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:

 

  • Կիսվել: