Մենք չպետք է հարաժարվենք Սփյուռքի եւ Արցախի գաղափարից․ Մուրադ Փափազյան
Մենք չպետք է հարաժարվենք Սփյուռքի եւ Արցախի գաղափարից։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյան։
«Եւ արցախցիները, սփյուռքահայերը եւ Հայաստանի ժողովուրդը պետք է իսկապես միանան Հայաստանի անկախության հզորացման գաղափարի շուրջ», - ընդգծեց Մուրադ Փափազյանը։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 21-ը շատ կարեւոր օր է, եւ մենք պետք է զորավիգ կանգնենք անկախության գաղափարին։
Ինչպես ընդգծեց Մուրադ Փափազյանը, անկախությունը պետք է բոլորին հավաքի, համահայկական գաղափար դառնա եւ Սփյուռքը, Արցախը ու Հայաստանը վերամիանան իբրեւ իրականություն, իբրեւ գաղափար եւ իբրեւ ապագայի սկզբունք։