ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկը ամեն օր ՔՊ-ից փող էր ուզում հեղափոխության մասին կինո նկարելու համար, մյուսն էլ` իր բիզնեսի համար պետական «յուրատեսակ» հովանավորչություն խնդրում. Ալեքսանյան

Մեկը ամեն օր ՔՊ-ից փող էր ուզում հեղափոխության մասին կինո նկարելու համար, մյուսն էլ` իր բիզնեսի համար պետական «յուրատեսակ» հովանավորչություն խնդրում. Ալեքսանյան

Մի ռեժիսոր կար, հեղափոխությունից հետո ՔՊ-ի գրասենյակի դուռը ատրուշան էր սարքել, ամեն օր գալիս երկրպագում ու ասում էր՝ փող տվեք հեղափոխության մասին կինո նկարեմ, ձեզ Օլիմպի աստվածներին հավասարեցնեմ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․

«Ոչ ունեինք էդքան փող, ոչ էլ կտայինք եթե ունենայինք։ Շուտով արդեն որերորդ կինոն կհանի որտեղ մեզ «ստոր ու դավաճան» կներկայացնի։ Մի ՀՀԿ-ական նախկին փոխնախարար կար, հեղափոխությունից հետո իր տուրիստական բիզնեսի համար պետական «յուրատեսակ» հովանավորչություն էր խնդրում, պատկան մարդիկ մի հեռու տեղ ուղարկեցին։ Էսօր եկել ՀՀ-ին «տեռորին աջակցելու» մեջ ա մեղադրում։ Ու էս ցանկը կարելի է համարյա անվերջ շարունակել»։

  • Կիսվել: