չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեկնարկել են Արևիկ համայնքի 31-րդ փողոցի ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Արևիկ համայնքի 31-րդ փողոցի ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արևիկ համայնքի 31-րդ փողոցի 319 գծմ երկարությամբ ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են, հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

՛՛Դեռևս խորհրդային տարիներին Արևիկ համայնքում անցկացված ոռոգման համակարգը դաշտային հատվածում պահպանել է իր կենսունակությունը, սակայն ներհամայնքային բնակելի հատվածում շահագործվում է համակարգի 10 %-ը:

 Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 40 հա տնամերձ հողատարածքների ոռոգումը հնարավոր կլինի իրականացնել ոռոգման միասնական համակարգի միջոցով:

 Բացի այդ, կկրճատվեն այգիների, ջերմատների շահագործման նպատակով խորքային հորերից ջրի օգտագործման համար էլեկտրաէներգիայի ծախսերը, հին ցանցի սխալ ինժեներական լուծումների և անմատչելի տարածքների պատճառով առաջացող ջրի կորուստները:

 Կապալառու կազմակերպությունը «Միսակ Մարգարյան» ԱՁ-ն է:

 Ծրագրի շահառուների թիվը 250 է՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: