չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեկնարկել է «Բուլինգի ճանաչում եւ արձագանքման հմտությունների զարգացում կրթական ոլորտի մասնագետների շրջանում» թեմայով դասընթաց

Մեկնարկել է «Բուլինգի ճանաչում եւ արձագանքման հմտությունների զարգացում կրթական ոլորտի մասնագետների շրջանում» թեմայով դասընթաց

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից մեկնարկել է «Բուլինգի ճանաչում եւ արձագանքման հմտությունների զարգացում կրթական ոլորտի մասնագետների շրջանում» թեմայով 2-օրյա դասընթաց տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններում գործող կրթության ոլորտի պատասխանատու անձանց համար։

Ինչպես հայտնում են ՄԻՊ–ի գրասենյակից՝ դասընթացի շրջանակում ներառված թեմաներն են՝ բուլինգի հիմնախնդիրը, տեսակները, նշանները, հետեւանքները եւ ազդեցությունը, ինչպես նաեւ պետության դերը բուլինգի կանխարգելման հարցում եւ հանրակրթական հաստատություններում բուլինգից զերծ միջավայրի ձեւավորման քաղաքականությունը։

Պաշտպանը՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմին, խիստ կարեւորում է երեխաների իրավունքների խախտումների կանխարգելումն ու պաշտպանությունը:

Դասընթացն իրականացվում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում։

  • Կիսվել: