շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Մեկնաբանություններ չունեմ»․ Սիրունյանը չզղջաց «Ֆեյսբուքում» հնչեցրած հայհոյանքների համար

«Մեկնաբանություններ չունեմ»․ Սիրունյանը չզղջաց «Ֆեյսբուքում» հնչեցրած հայհոյանքների համար

ԱԺ շենքում այսօր լրագրողները ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանից հետաքրքրվեցին, թե չի՞ ափսոսում և չի՞ զղջում ֆեյսբուքում հնչեցրած իր հայհոյանքների, ատելության խոսքի համար:

Ի պատասխան Սիրունյանը միայն ասաց. «Այս պահին մենկաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք հետո զրուցենք»:

Հարցին՝ ծանո՞թ է քաղհասարակության ներկայացոեւցիչների՝ իր նկատմամբ հնչող քննադատությանը, նա արձագանքեց. «Ես ուրախ եմ, որ մենք ունենք քաղհասարակություն»:

Նա այդպես էլ չպատասխանեց, թե արդյոք զղջում է իր գրածների համար թե ոչ՝ խոստանալով ավարտելուց հետո զրուցել լրագրողների հետ:

  • Կիսվել: