Մեկ զոհ, հինգ տուժած. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
Մարտի 8-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «Մերսեդես» մակնիշի մեքենան, ինչի հետևանքով «Մերսեդեսը» բռնկվել է։ Բեռնատարի վարորդը, երկու ուղևորները և «Մերսեդեսի» վարորդն ու մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդեսի» մեջ հայտնաբերվել է ուղևորի՝ 68-ամյա Սարգիս Ս․-ի այրված դիակը:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: