հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մեկ շաբաթվա ընթացքում 24 միլիոն 700 հազար դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել․ Ավինյան

Մեկ շաբաթվա ընթացքում 24 միլիոն 700 հազար դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել․ Ավինյան

Շաբաթվա ընթացքում 67 երթուղիներում սպասարկել է ընդհանուր թվով 3619 շարժակազմ՝ նախատեսդված 3937-ի փոխարեն, 8,1 տոկլոսով պակաս: Այս մասին զեկուցվեց այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը զեկուցեց, որ նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղեւորից տոմսային համակարգով օգտվել է 578 հազար 22-ը կամ 27,11 տոկոսը: Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով, միջինացված օրական 3 մլն 500 հազար դրամ:

 

Անցնող շաբաթ անսարք է եղել 62 միավոր ավտոբուս, վթարված՝ 21-ը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Նույնիսկ այս դժվարին պայմաններում մենք մեկ շաբաթվա ընթացքում մոտ 24 մլն դրամի հավելյալ գումար ենք հավաքագրել «Երեւանի ավտոբուս» ընկերությունից: Օրական 3 մլն 500 հազար 30 մլն-ի նկատմամբ, այսինքն 10 տոկոսից մի փոքր ավելի»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

  • Կիսվել: