երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
«Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց

«Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց

Այս տարի՝ դեկտեմբերի 20-ին, «Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. դպրոցներում գործընթացն արդեն ավարտվել է, սակայն գործում է նաև առցանց գրանցման հարթակ: Այսպիսով, մասնակիցներն իրենց տնից կարող են մուտք գործել համակարգ և լուծել առաջադրանքները:

«Մեղու» հայերենի մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների այն աշակերտների համար, որոնք ցանկանում են ստուգել իրենց գիտելիքները մայրենի լեզվից: Մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:

Արդեն երկրորդ տարին մրցույթին մասնակցում են նաև սփյուռքի մեր հայրենակից երեխաները. «Մեղուն» և հայերենը կամուրջ են դառնում Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի մեր երեխաների միջև:

Մրցույթի անցկացման բոլոր մանրամասները ներկայացվում են «Այբ»-ի մրցույթների ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: