կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մեղրիի ղեկավարն ու Կոպիրկինը քննարկել են համագործակցությունը երիտասարդության և տուրիզմի զարգացման ոլորտներում

Մեղրիի ղեկավարն ու Կոպիրկինը քննարկել են համագործակցությունը երիտասարդության և տուրիզմի զարգացման ոլորտներում

Սեպտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բ․ Զաքարյանը հյուրընկալել էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս․ Կոպիրկինին և մի խումբ այլ պաշտոնատար անձանց։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության կազմակերպմանն ուղղված աշխատանքների ընթացքը՝ երիտասարդության և տուրիզմի զարգացման ոլորտներում։

Այնուհետև հյուրերը Խ․ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեցին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում գործող «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոն՝ հանդիպում ունեցել ակտիվ երիտասարդների հետ։

Հանդիպման վերջին կանգառը եղավ Ռուսական սահմանապահ զորամասը։

 

  • Կիսվել: