ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ

Մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,

Վաղը՝ Երևանի 2806 ամյակի առթիվ, մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ ։

Սիրով սպասում եմ բոլորիդ»։

Միջոցառումների ցանկը․

Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։

Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ.

13:00 - Երվանդ Երզնկյան

14:45 - Գարիկ և Սոնա

15:30 - "Kami Friends" band

16:30 - Արամ MP3

17:15 - Իվետա Մուկուչյան

Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ․

17:00 - «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ

19:00 - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ.

12:00 - «Երևան» փողային նվագախումբ
13:00 - "Jazz for kids"
14:00 - Արցախի պետական ջազ նվագախումբ
15:00 - «Կատուներ» նվագախումբ
16:00 - «Մալխաս» ջազ եռյակ
17:00 - Հայաստանի պետական ջազ նվագախումբ
18:00 - Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ
19:00 - Տիգրան Համասյան տրիո

Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ.

14:00 - Սևագիր
15:00 - Կավիճ
16:00 - Թմբաթա
17:00 - "Fairwind"
18:00 - "Rozen Tal"
19:00 - Լավ էլի
20:00 - Jag և Նարեկ Բարսեղյան
21:00 – Նեմրա

Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն:

12:00-23:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն:

12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:

Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները։

  • Կիսվել: