չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մայրաքաղաքի ո՞ր փողոցները կփակվեն այսօր ժամը 15:00-ից հետո

Մայրաքաղաքի ո՞ր փողոցները կփակվեն այսօր ժամը 15:00-ից հետո

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․

Մասնավորապես, փակ են լինելու
Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից,
Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից,
Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

  • Կիսվել: