Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ը հայտնում է ,որ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ:
Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։
Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է Yandex և 2GIS հարթակներում։
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը։
https://yandex.com/maps/geo/772049455/?l=masstransit...
https://2gis.am/.../700300767991.../44.513955%2C40.182749...


