Մայր Տաճարի բացմանը Փաշինյանի մասնակցության մասին կլինի հավելյալ ծանուցում. Մուշեղ Սրբազան
Հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է: Այս մասին, այսօր Մայր Տաճարում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
«Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար մեծ պատիվ պետք է լինի ներկա գտնվելն այն արարողություններին, որոնք տեղի են ունենալու», -հավելեց նա։
Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանին հրավեր եղե՞լ է, Սրբազանը պատասխանեց, որ այդ մասով հավելյալ ծանուցում կլինի։