երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մայր Աթոռի արխիվային ֆոնդը համալրվեց ևս մեկ արժեքավոր վավերագրով

Մայր Աթոռի արխիվային ֆոնդը համալրվեց ևս մեկ արժեքավոր վավերագրով

Ազնվափայլ Շուշան Դուրյանը (Ֆրանսիա) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին ընծայաբերեց մի բազմակնիք փաստաթուղթ՝ նվիրված երջանկահիշատակ Տ.Տ. Մկրտիչ Ա. Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի մինչ Հայրապետություն ծառայագործությանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն
Ասողիկ աբեղա Կարապետյանը։
 
Վավերագիրը՝ Տարոն աշխարհի ազգայինների գրությունն է ուղղված Կ. Պոլսի Հայոց Սրբազան պատրիարքին և Ազգային կրոնական ու քաղաքական ժողովի անդամներին, 1866 թ., մայիս 7, Մուշ (բնագիր, թուղթ, մեծադիր մեկ թերթ):
Հայոց Հայրապետի օրհնությամբ պատմական վավերագիրը մշտապես կպահվի Սբ Էջմիածնի Արխիվում:
 
 

  • Կիսվել: