ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մայիսյան գյուղի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

Մայիսյան գյուղի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

Հունվարի 19-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին՝ Մայիսյան գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:37-ին, մարվել՝ 00:50-ին: Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան։

  • Կիսվել: