չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մայիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսի 5-ից

Մայիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսի 5-ից

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից: Այս մասին տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունը:

՛՛2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝

• առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին
• 75 տարին լրացած կենսաթոշակառուներին
• լիազորագրով վճարվող դեպքերին
• 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: