ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մատենադարանում 2020-ից իրականացվում են պարսկերենով շրջայցեր

Մատենադարանում 2020-ից իրականացվում են պարսկերենով շրջայցեր

Մաշտոցյան Մատենադարանում շրջայցերն իրականացվում են հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով:

Մատենադարանից տեղեկացնում են, որ վերջին տարիներին մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկներն Իրանից: Ուստի 2020 թ. սկզբից շրջայցերը կազմակերպվում են նաև պարսկերենով:

«Ուրախ ենք հյուրընկալելու իրանցի զբոսաշրջիկներին և իրենց իսկ մայրենի լեզվով ներկայացնելու հայկական և համաշխարհային մշակութային ժառանգությունը»,- նշում են Մատենադարանից:

  • Կիսվել: