չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հոգևոր զրույց է ունեցել եկեղեցասեր երիտասարդների հետ

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հոգևոր զրույց է ունեցել եկեղեցասեր երիտասարդների հետ

Այսօր Մասյացոտնի թեմի մի խումբ եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր զրույց և բանախոսություն՝ «Երիտասարդների առաքելության կարևորությունը Եկեղեցու կյանքում» թեմայով։ Բանախոսն էր թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը, տեղեկացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա էին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների երիտասարդաց միությունների անդամները։

Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Հայր Ռուբենին, ինչպես նաև անմիջապես քահանա հայրերից տեղեկանալու վերջին օրերին թեմում տեղի ունեցող զարգացումների մասին։

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նմանատիպ հանդիպում նաև Մասիսի և Վեդիի տարածաշրջանների եկեղեցասեր երիտասարդների հետ։

  • Կիսվել: