ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Մաստարա-Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատվածը և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են

Մաստարա-Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատվածը և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։
 
Մաստարա-Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատվածը և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են։
 
Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների մաքրման և մշակման աշխատանքներ։
 
Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 17 միավոր տեխնիկա։
 

  • Կիսվել: