շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մաստարա համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են մանկապարտեզի արտաքին բարեկարգման աշխատանքներ

Մաստարա համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են մանկապարտեզի արտաքին բարեկարգման աշխատանքներ

Արագածոտնի մարզի Մաստարա համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են մանկապարտեզի արտաքին բարեկարգման աշխատանքներ: 
 
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է բարեկարգել մանկապարտեզի 993.6 քմ մակերեսով տարածքը։ Ծրագրի համաձայն՝  կկառուցվի խաղահրապարակ, կանաչապատ գոտի, ճանապարհ:
 
Շահառուները համայնքի 2765 բնակիչներն են:
 
Ծրագրի արժեքը շուրջ 19, 6 մլն դրամ է, որից Կառավարության համաֆինանսավորումը՝ 10,8 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 8,8 մլն դրամ։
 
 

  • Կիսվել: