կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մասնագետների խորհուրդները H1N1 վիրուսի կանխարգելման համար

Մասնագետների խորհուրդները H1N1 վիրուսի կանխարգելման համար

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ H1N1 վիրուսի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս՝

Պատվաստվել գրիպի դեմ, որը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է և նվազեցնում է հիվանդանալու ծանր ընթացքը:
Ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալը, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործումը։
Հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակելը։ Դեմքին, հատկապես՝ աչքերին, քթին ու բերանին, դիպչելուց խուսափելը։

Պարբերաբար ախտահանել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում, վիրուսի տարածումը կանխելու համար։ Մարդաշատ վայրերից, գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից հնարավորինս խուսափելը։

  • Կիսվել: