երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մարզերում ձյուն է տեղում

Մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը PrimeNews.am-ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Շիրակի ու Կոտայքի մարզերում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզում մառախուղ է:

Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

  • Կիսվել: