ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարզային 9 պոլիկլինիկա և 20 գյուղական ամբուլատորիա ամբողջությամբ կվերանորոգվի ու կհագեցվի նոր սարքավորումներով

Մարզային 9 պոլիկլինիկա և 20 գյուղական ամբուլատորիա ամբողջությամբ կվերանորոգվի ու կհագեցվի նոր սարքավորումներով

Հանրապետության մարզերում 2023 թվականի բյուջեի միջոցներով կվերանարոգվի 9 պոլիկլինիկաներ և 20 գյուղական ամբուլատորիա:  Մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ վերանորոգումը չի ենթադրում միայն շենքային պայմանների բարելավում:

«Ընտրված պոլիկլինիկաները, ամբուլատորիաները Գյումրիում են, Վանաձորում, Նոր Հաճնում, Արտաշատում, Արմավիրում և այլն: Հաստատություններն ընտրվել են՝ հաշվի առնելով մի քանի գործոններ՝ կցագրված բնակչության քանակ, առկա վիճակ, հրատապություն: Վերանորոգման հետ միասին սպասվում է պոլիկլինիկաների, ամբուլատորիաների գույքի, սարքավորումների ամբողջական թարմացում: Այս պահին էլ մենք մարզային  տարբեր հաստատություններում կատարում ենք գույքի, սարքավորումների թարմացում: Այսօր կարող ենք ասել, որ չունենք 60-70 թվականների ռենտգեն սարքավորումներ, որոնք կային 1-2 տարի առաջ»,-ասաց Արտակ Ջումայանը:

Թե կոնկրետ երբ պոլիկլինիկաներն ու գյուղական ամբուլատորիաները վերջնական պատրաստ կլինեն, Արտակ Ջումայանը դժվարացավ պատասխանել, միայն ավելացրեց, որ նախնական տվյալներով 1.5 տարվա ընթացքում պատրաստ կլինեն:

  • Կիսվել: