ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարտունու ոստիկանները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

Մարտունու ոստիկանները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, Սևանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում, հունվարի 11-ին Զոլաքար բնակավայրի ափամերձ հատվածում շրջայց կատարելիս բացահայտել են սիգ ձկան ապօրինի որսի դեպք:

Նորատուս գյուղի 38-ամյա բնակչի «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայում հայտնաբերվել են ապօրինի որսած ընդհանուր քաշով 8,7 կգ սիգ ձուկ, ռետինե նավակ և ձկնորսական ցանց: Մեքենան, հայտնաբերվածով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին

 

  • Կիսվել: