ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գավառ, Ճամբարակ և Մարտունի բնակավայրերում նախատեսվում է 3 ամբուլատորիայի կառուցման աշխատանքներ

Գավառ, Ճամբարակ և Մարտունի բնակավայրերում նախատեսվում է 3 ամբուլատորիայի կառուցման աշխատանքներ

Գավառ, Ճամբարակ և Մարտունի խոշորացված համայնքների բնակավայրերում նախատեսվում է 3 ամբուլատորիայի կառուցման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոլորտի պատասխանատուների և բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։

Օրակարգում են Գավառի պոլիկլինիկայի և Վարդենիսի բժշկական կենտրոնի կառուցման և հիմնանորոգման աշխատանքները:

Վերջին տարիներին իրականացված վերանորոգման և վերազինման աշխատանքների օրինակն է նաև  Գավառի բժշկական կենտրոնը:

Անահիտ Ավանեսյանը տեղում ծանոթացել է վերջին փոփոխություններին. բաժանմունքները հագեցվել են ժամանակակից սարքավորումներով, ընդլայնվել են մատուցվող ծառայությունները, ներգրավվել են նոր կադրեր:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է ԱԱՊ օղակի զարգացումը, ինչը նշանակում է նաև` բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում, ընտանեկան բժշկության խթանում, էլեկտրոնային առողջապահության զարգացում:

  • Կիսվել: