երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում Երևանի բնակիչ 43-ամյա Սիմոն Հ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող թրթուրավոր տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորի վարորդ, Վայոց ձորի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ղ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Անդրեասյանը և կրտսեր պարեկ Արկադի Աբրահամյանը։

Դեպքի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի պահին ճանապարհին առկա են եղել ձյան հաստ շերտ և մերկասառույց։

  • Կիսվել: