երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մառնեուլում բախվել են հայկական ու վրացական համարանիշներով ավտոմեքենաներ․կա վիրավոր

Մառնեուլում բախվել են հայկական ու վրացական համարանիշներով ավտոմեքենաներ․կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Մառնեուլ քաղաքի օդանավակայանի մոտ՝ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ բախվել VAZ 21-07 մակնիշի վրացական պետհամարանիշով թեթև մարդատար ավտոմեքենան և հայկական պետհամարանիշով բեռնատարը։

Առկա տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժել է VAZ 21-07-ի վարորդը. նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Միջադեպին ներգրավվել է ոստիկանությունը, նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: