ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հունվարի 5-ին, ժամը 09։41-ին Արտավազ գյուղում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

***

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին, ժամը 14։16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավազ գյուղում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:41-ին: Ստացված տվյալների համաձայն՝ այրվում է 12 հա խոտածածկույթ, որից 2500 քմ-ն անտառածածկ տարածքում:

Ժամը 20:32-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 37 փրկարարական ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 14 և «RARE ջրերի» գործարանի անվտանգության 10 աշխատակից:

  • Կիսվել: