հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հանդիպել է ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հանդիպել է ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, եղել Վարդենիս ու Սոթք բնակավայրերում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Կամերոնը հանդիպել է ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Այցի ընթացքում նա ընդգծեց Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: