հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Մարդկային ազատության ինդեքս 2022» զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը 165 երկրների շարքում

«Մարդկային ազատության ինդեքս 2022» զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը 165 երկրների շարքում

Հայաստանը զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը 165 երկրների շարքում Ֆրեյզերի և Գատոյի ինստիտուտների կողմից հրապարկված «Մարդկային ազատության ինդեքս 2022» զեկույցի համաձայն։

Ինդեքսն ամփոփում է 2019 և 2020 թթ.-ի «Մարդկային ազատությունը»` հիմքում ունենալով «Անձնական ազատություն» և «Տնտեսական ազատություն» չափորոշիչները։

Եթե 2019թ.-ին Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, ապա հիմա արդեն զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը՝ զգալիորեն բարելավելով դիրքերը։ Հատկանշական է, որ տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը բացարձակ առաջատար է։

Վարկանիշը կազմվել է հաշվի առնելով 12 կատեգորիայում խմբավորված 83 ցուցանիշներ. օրենքի գերակայություն, անվտանգություն, տեղաշարժման ազատություն, հավատք, հավաքներ, քաղաքացիական հասարակություն, արտահայտվելու ազատություն, ինչպես նաեւ իրավական համակարգ եւ սեփականության իրավունք, միջազգային մակարդակով առեւտրի ազատություն եւ այլ ցուցանիշներ:

  • Կիսվել: